ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
22.11.2019 | 01:08

(Նախորդ մասը)

Կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի ար­տադ­րու­թյուն­նե­րում մշ­տա­պես առ­կա են ե­ղել եր­կու հիմ­նա­կան տեխ­նո­լո­գիա­կան խն­դիր­ներ, ո­րոնք կապ­ված են բյու­րեղ­նե­րի ծա­վա­լա­յին և մա­կերևու­թա­յին պա­րա­մետ­րե­րի ճշգ­րիտ վե­րար­տադր­ման հետ՝ սար­քե­րի տեխ­նի­կա­կան բնու­թագ­րե­րի կրկ­նե­լիու­թյու­նը ա­պա­հո­վե­լու հա­մար:
Բրեժնևի իշ­խա­նու­թյան վեր­ջին տա­րի­նե­րին է­լեկտ­րո­նի­կա­յում շր­ջա­դար­ձա­յին փո­փո­խու­թյուն­ներ տե­ղի ու­նե­ցան։ Դրանք պետք է գի­տակց­վեին, գնա­հատ­վեին, հա­մար­ժեք քայ­լե­րով ստեղծ­ված դրու­թյու­նից դուրս գա­լու փր­կու­թյան ել­քեր գտ­նեին։ Բայց ո­չինչ չար­վեց, ո­րով­հետև դրան պատ­րաստ չէին ոչ ԽՍՀՄ կա­ռա­վա­րու­թյու­նը, ոչ կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյունն իր ան­դամ­նե­րի 20-մի­լիո­նա­նոց բա­նա­կով, ոչ էլ ան­գամ «դո­րո­գոյ» Լեո­նիդ Ի­լյի­չը:


Է­լեկտ­րո­նա­յին տեխ­նի­կա­յի մեջ լայն կի­րա­ռու­թյուն ստա­ցան պինդ­մարմ­նա­յին ին­տեգ­րալ սխե­մա­նե­րը (ին­տեգ­րա­լա­յին է­լեկտ­րո­նի­կա), ին­չը բե­րեց կի­սա­հա­ղորդ­չա­յին դիսկ­րետ սար­քե­րի կի­րա­ռու­թյան կտ­րուկ սահ­մա­նա­փա­կում­նե­րի: Ին­տեգ­րա­ցիա­յի աս­տի­ճա­նի տեմ­պա­յին բարձ­րաց­ման պայ­ման­նե­րում պետք էր լու­ծել գի­տա­կան, տեխ­նի­կա­կան ու տեխ­նո­լո­գիա­կան բնույ­թի բազ­մա­թիվ նոր ու ծախ­սա­տար խն­դիր­ներ. ին­տեգ­րալ սխե­մա­նե­րի նա­խագծ­ման հա­մար անհ­րա­ժեշտ տեխ­նի­կա­յի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի ստեղ­ծում, կի­սա­հա­ղորդ­չա­յին բյու­րեղ­նե­րում նա­նո­չա­փե­րի հաս­նող տո­պո­լո­գիա­կան է­լե­մենտ­նե­րի ձևա­վոր­ման նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ստեղ­ծում, փոր­ձար­կում­նե­րի կազ­մա­կեր­պում ու հու­սա­լիու­թյան ա­պա­հո­վում, տեխ­նո­լո­գիա­կան չա­փում­նե­րի կազ­մա­կեր­պում, բա­ցա­ռիկ մաք­րու­թյան սի­լի­ցիու­մա­յին թի­թեղ­նե­րի ստաց­ման նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ներդ­րում և այլն: Մի խոս­քով, պետք էր ա­մեն ինչ սկ­սել նո­րո­վի՝ ձեռ­քի տակ ու­նե­նա­լով ըն­դա­մե­նը կի­սա­հա­ղորդ­չա­յին ֆի­զի­կա­յի վե­րա­բե­րյալ տե­սա­կան գի­տե­լիք­ներ ու փորձ­նա­կան տվյալ­ներ, նաև Ճա­պո­նիա­յից բեր­ված ան­հաս­կա­նա­լի մեծ ին­տեգ­րալ սխե­մա­ներ, ո­րոնք կա­րե­լի էր միայն տես­նել ու շո­շա­փել և ո­չինչ ա­վե­լի: Կի­սա­հա­ղորդ­չա­յին ար­դյու­նա­բե­րու­թյու­նը թևա­կո­խել էր զար­գաց­ման հեր­թա­կան փուլ, ո­րին պետք էր հա­մար­ժեք ար­ձա­գանք. այդ բնա­գա­վա­ռում ար­դեն չէին կա­րող աշ­խա­տել տո­պո­լո­գիա­կան է­լե­մենտ­նե­րի ձևա­վոր­ման հնա­ցած տրա­ֆա­րե­տա­յին ձևերն ու ան­գամ ֆո­տո­լի­տոգ­րա­ֆիա­յի տեխ­նո­լո­գիա­նե­րը: Պետք էր ստեղ­ծել բո­լո­րո­վին նոր տեխ­նի­կա ու տեխ­նո­լո­գիա­ներ ան­նա­խա­դեպ փոքր չա­փեր ու­նե­ցող է­լե­մենտ­նե­րը սի­լի­ցիու­մա­յին բյու­րեղ­նե­րի մեջ ստա­նա­լու հա­մար: Ա­ռա­ջին հեր­թին պետք էր ան­ցում կա­տա­րել դե­պի է­լեկտ­րո­նա­յին ու ռենտ­գե­նյան լի­տոգ­րա­ֆիա, ո­րով­հետև կի­սա­հա­ղորդ­չա­յին ստ­րուկ­տու­րա­նե­րի տո­պո­լո­գիա­կան չա­փե­րը փոք­րաց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ էր աշ­խա­տել ա­վե­լի կարճ ա­լիք­նե­րով, ին­չը չէր հա­ջող­վի դժ­վա­րու­թյամբ ստեղծ­ված ու ա­մե­նուր կի­րառ­վող օպ­տի­կա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի պա­րա­գա­յում: Ա­սել է՝ պետք էր հրա­ժար­վել ֆո­տո­լի­տոգ­րա­ֆիա­յից ու ան­ցում կա­տա­րել դե­պի ռենտ­գե­նյան և է­լեկտ­րո­նա­յին լի­տոգ­րա­ֆիա, այլ ճա­նա­պարհ չկար, քա­նի որ նա­նո­չա­փե­րի հաս­նող է­լե­մենտ­նե­րի ստաց­ման ճա­նա­պար­հին կան հայտ­նի ֆի­զի­կա­կան սահ­մա­նա­փա­կում­նե­րը՝ պայ­մա­նա­վոր­ված լի­տոգ­րա­ֆիա­յի կամ տո­պո­լո­գիա­կան նկար­նե­րի ձևա­վոր­ման հա­մար օգ­տա­գործ­վող է­լեկտ­րա­մագ­նի­սա­կան ճա­ռա­գայթ­նե­րի ա­լի­քի եր­կա­րու­թյամբ, l/2 չա­փով: Ար­դեն Գոր­բա­չո­վի տա­րի­նե­րին ճա­պո­նա­ցի­նե­րը հա­ջո­ղու­թյամբ լու­ծել էին այդ խն­դիր­ներն ու հա­տել ին­տեգ­րալ սխե­մա­նե­րի տո­պո­լո­գիա­կան չա­փե­րի ցու­ցա­նի­շը 20 նա­նո­մետ­րի սահ­մա­նում՝ օգ­տա­գոր­ծե­լով հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ստա­ցած Hitachi, Toshiba, JEOL ֆիր­մա­նե­րի ստեղ­ծած նոր տեխ­նի­կան ու տեխ­նո­լո­գիա­նե­րը: 2010 թվին ճա­պո­նա­ցի­նե­րին հա­ջող­վել էր ար­տադ­րել ու վա­ճառ­քի հա­նել կի­սա­հա­ղորդ­չա­յին բյու­րե­ղի մա­կե­րե­սին մինչև 1,7 նա­նո­մետ­րա­նոց տո­պո­լո­գիա­կան գծեր ստեղ­ծող տեխ­նի­կան՝ է­լեկտ­րո­նա­յին լի­տոգ­րա­ֆիա­յի մե­թոդ­նե­րի կի­րառ­մամբ, սա ար­դեն ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից է:


1,7 նա­նո­մետ­րը հա­վա­սար է 17 անգ­ստ­րե­մի, ին­չը մո­տե­նում է մի­ջա­տո­մա­յին հե­ռա­վո­րու­թյա­նը՝ 4-5 անգ­ստ­րե­մի սահ­ման­նե­րում: Կա­րո՞ղ էր ար­դյոք Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը միա­նալ ու մաս կազ­մել տեխ­նո­լո­գիա­կան այդ շքեր­թին։ Ո՛չ, չէր կա­րող։ Ոչ մի պա­րա­գա­յում չէր կա­րող: Խն­դի­րը ոչ միայն կո­մու­նիս­տա­կան դան­դաղ­կո­տու­թյան ու դոգ­մա­տիկ մտա­ծո­ղու­թյան մեջ էր, այլև… Այս­տեղ ա­վե­լի կարևոր էր ազ­գա­յին միաս­նա­կան մտա­ծո­ղու­թյան ու կո­լեկ­տի­վիզ­մի դա­շին­քը։ Ին­չը չկար ու չէր էլ կա­րող լի­նել բազ­մազգ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում այն թվե­րին, երբ ա­ռաջ էին մղ­ված գո­ղու­թյան ու կա­շա­ռա­կե­րու­թյան, սա­բո­տա­ժի ու դի­վեր­սիոն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի թե­մա­նե­րը:
Դիսկ­րետ է­լեկտ­րո­նի­կա­յից ին­տեգ­րալ է­լեկտ­րո­նի­կա­յի ան­ցու­մը Ճա­պո­նա­ցի­նե­րը հա­ջո­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­րին, ո­րով­հետև այդ ժո­ղովր­դի մոտ հնա­րա­վոր էր մեկ խնդ­րի շուրջ հա­վա­քագ­րել հա­զա­րա­վոր նվի­րյալ մաս­նա­գետ­նե­րի, ո­րոնք պատ­րաստ էին աշ­խա­տե­լու հա­նուն Ճա­պո­նիա­յի բար­գա­վաճ­ման:


Հարկ է նշել, որ հետ­խոր­հր­դա­յին եր­կր­նե­րում միկ­րոէ­լեկտ­րո­նի­կա­յի բնա­գա­վա­ռում լա­վա­գույն ցու­ցա­նիշ­ներն ու­նե­ցող Մինս­կի «Ին­տեգ­րալ» ԳԱՄ-ը 2018 թվա­կա­նին կա­րո­ղա­ցել է ստա­նալ 350 նա­նո­մետ­րա­նոց տո­պո­լո­գիա­կան գծեր՝ 17,5 ան­գամ ա­վե­լի, քան ճա­պո­նա­ցի­նե­րի մոտ դա ստաց­վում էր 30 տա­րի ա­ռաջ։ Ա­վե­լի քան 300 ան­գամ մեծ էր նաև ճա­պո­նա­կան սխե­մա­նե­րի ին­տեգ­րա­ցիա­յի աս­տի­ճա­նը։ Դա նա­նոէ­լեկտ­րո­նի­կան է։ Մինս­կը դեռևս աշ­խա­տում է միկ­րոէ­լեկտ­րո­նի­կա­յի տի­րույ­թում: Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան տեխ­նի­կա­յում օգ­տա­գործ­վող կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի ու ին­տեգ­րալ սխե­մա­նե­րի հիմ­նա­կան ար­տադ­րո­ղը մնա­ցել է Մինս­կի «Ին­տեգ­րա­լը»: Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան դոկտ­րի­նան ար­գե­լում է «օ­տար» է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի օգ­տա­գոր­ծու­մը ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ: Այ­դօ­րի­նակ սահ­մա­նա­փա­կում­նե­րը չեն տա­րած­վում Մինս­կի «Ին­տեգ­րա­լի» վրա, ո­րը մտել է «սե­փա­կան ար­տադ­րող­նե­րի» ցան­կի մեջ Ռու­սաս­տա­նի ար­դյու­նա­բե­րու­թյան ան­ճա­րու­թյան պատ­ճա­ռով՝ ձևա­կա­նո­րեն այն հիմ­նա­վո­րե­լով Ռու­սաս­տան-Բե­լա­ռուս ընդ­հա­նուր միու­թյուն ու­նե­նա­լու փաս­տով:


Ե­թե մի քիչ շեղ­վենք է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան թե­մա­յից, ա­պա կհայ­տն­վենք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մի հե­տաքր­քիր հոր­ձա­նու­տում, կտես­նենք ու կհաս­կա­նանք Ռու­սաս­տան-Ճա­պո­նիա խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի շուրջ ըն­թա­ցող բա­նակ­ցու­թյուն­նե­րի կարևո­րու­թյունն ու շա­հագ­րգ­ռու­թյու­նը Ռու­սաս­տա­նի կող­մից: Իմ կար­ծի­քով Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է Ճա­պո­նիա­յին վե­րա­դարձ­նե­լու Կու­րի­լյան կղ­զի­նե­րից եր­կու­սը՝ հե­ռան­կա­րում տես­նե­լով սե­փա­կան է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան հա­մար Ճա­պո­նա­կան տեխ­նի­կա ու բարձր տեխ­նո­լո­գիա­ներ ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, մյուս եր­կու կղ­զի­նե­րը տալ չեն կա­րող, ո­րով­հետև դրանց ա­րան­քով են ե­լու­մուտ ա­նում Օ­խո­տյան ծո­վում գտն­վող ռու­սա­կան ռազ­մա­ծո­վա­յին նա­վա­տոր­մի ռազ­մա­նա­վերն ու սու­զա­նա­վե­րը:


Հա­մոզ­ված եմ՝ Ա­մե­րի­կան մշ­տա­պես դեմ է լի­նե­լու Ռու­սաս­տա­նի կող­մից նույ­նիսկ չորս կղ­զի­նե­րի զիջ­մա­նը Ճա­պո­նիա­յին, ո­րով­հետև դա կա­նաչ ճա­նա­պարհ կտա Ճա­պո­նիա-Ռու­սաս­տան գի­տա­կան ու տեխ­նո­լո­գիա­կան լայն հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը, ո­րի ար­դյուն­քում ճա­պո­նա­կան նա­նո­տեխ­նո­լո­գիա­նե­րը և նույն բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րը կհայ­տն­վեն Ռու­սաս­տա­նում, իսկ Ճա­պո­նիան լայ­նո­րեն կօգտ­վի ռու­սա­կան բնա­կան ռե­սուրս­նե­րից: Հի­շենք՝ չնա­յած առ­կա սահ­մա­նա­փա­կում­նե­րին, ԽՍՀՄ-ը միշտ էլ կա­րո­ղա­ցել և ստա­ցել է ճա­պո­նա­կան ար­տադ­րու­թյան ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա:


Մեր­գե­լյա­նի ինս­տի­տու­տում, օ­րի­նակ, կար JEOL ֆիր­մա­յի JEOL-7 տի­պի մեկ է­լեկտ­րո­նա­յին միկ­րոս­կոպ: ԽՍՀՄ-ում ար­տադր­վող է­լեկտ­րո­նա­յին միկ­րոս­կոպ­նե­րը մի քա­նի կար­գով զի­ջում էին ճա­պո­նա­կան­նե­րին: Հա­յաս­տա­նում հիմ­նա­կա­նում օգ­տա­գործ­վում էին Վի­բոր­գի ար­տադ­րու­թյան ՌԷՄ-200 է­լեկտ­րո­նա­յին միկ­րոս­կոպ­նե­րը, ո­րոն­ցով լավ ար­դյունք­նե­րի հաս­նել հնա­րա­վոր չէր: Ճա­պո­նա­կան ու խոր­հր­դա­յին է­լեկտ­րո­նա­յին միկ­րոս­կոպ­նե­րը ար­դեն չկան. պար­սիկ­նե­րը դրանք տա­րել են մեծ գին վճա­րե­լով:


Ճա­պո­նա­կան և գեր­մա­նա­կան ար­տադ­րու­թյան գի­տա­կան ու տեխ­նո­լո­գիա­կան սար­քա­վո­րում­նե­րը Հա­յաս­տա­նից դուրս բեր­վե­ցին ԼՏՊ-ի օ­րոք և նրա հա­րա­զատ եղ­բոր՝ Թել­ման Տեր-Պետ­րո­սյա­նի թեթև ձեռ­քով: 1990 թվին Ա­բո­վյա­նի «Սի­րիուս» գոր­ծա­րա­նի հա­մար ձեռք էր բեր­վել Գեր­մա­նիա­յի Դե­մոկ­րա­տա­կան Հան­րա­պե­տու­թյան Carl Zeiss Jena գոր­ծա­րա­նի ար­տադ­րու­թյան չորս ե­զա­կի ֆո­տոշ­տամպ՝ միկ­րոս­խե­մա­նե­րի ար­տադ­րա­մա­սում ֆո­տո­լի­տոգ­րա­ֆիա­յի գոր­ծը բարձր մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Դրանք այդ­պես էլ չմոն­տաժ­վե­ցին ու չաշ­խա­տե­ցին, այլևս Հա­յաս­տա­նում չեն (հի­շեց­նեմ, որ Carl Zeiss Jena-ն հա­մար­վում էր օպ­տի­կա­կան տեխ­նո­լո­գիա­կան սար­քա­վո­րում­նե­րի գծով հա­մաշ­խար­հա­յին լի­դե­րը, ո­րը ժա­մա­նա­կին ծա­ռա­յել էր խոր­հր­դա­յին է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյա­նը՝ СЭВ-ի ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում):
Ի՞նչ ա­սես, ո՞ր մեկն ա­սես ու ա­ռանց ափ­սո­սան­քի չհի­շես ան­ցյա­լը։ ՈՒղ­ղա­կի քան­դե­ցին-հո­շո­տե­ցին մեր գի­տա­տար ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, վե­րաց­րին տա­րի­նե­րով ստեղծ­ված գի­տա­տեխ­նի­կա­կան բա­զան ու Հա­յաս­տա­նի տեխ­նո­լո­գիա­կան պո­տեն­ցիա­լը՝ ստա­ցած գու­մար­նե­րը յու­րաց­նե­լով ու ծախ­սե­լով տար­բեր կե­րու­խու­մա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի վրա: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի մեջ այս ա­մե­նը հաշ­վի է առն­ված, հաշտ­վել ենք այն մտ­քի հետ, որ վա­ղուց ար­դեն ո­չինչ չու­նենք ու պետք է սկ­սել զրո­յից՝ օգ­տա­գոր­ծե­լով Հա­յաս­տա­նում մնա­ցած տեխ­նի­կան, որ չի տար­հան­վել հնու­թյան կամ ան­պի­տա­նու­թյան պատ­ճա­ռով։ Բայց դա ան­գամ չկա, չի աշ­խա­տում: Հե­լիո­տեխ­նի­կա­կան սար­քե­րի ար­տադ­րու­թյան կամ հե­լիոար­դյու­նա­բե­րու­թյան հա­մար ստիպ­ված ենք նոր էջ բա­ցել, ա­մեն ինչ սկ­սել զրո­յից, նա­խագ­ծել ու ար­տադ­րել տեխ­նո­լո­գիա­կան սե­փա­կան սար­քեր ու սար­քա­վո­րում­ներ՝ հրա­ժար­վե­լով ու­նի­վեր­սալ հաս­տոց­նե­րից, այլ տեխ­նի­կա­յից ու տեխ­նո­լո­գիա­նե­րից։ Այս նոր ճա­կա­տում են ձևա­վոր­վե­լու մեր մր­ցակ­ցա­յին ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը. Հա­յաս­տա­նում կս­տեղ­ծենք այն­պի­սի տեխ­նի­կա ու տեխ­նո­լո­գիա­ներ, ո­րոնք մր­ցա­կից եր­կր­նե­րում չկան ու դեռ եր­կար ժա­մա­նակ չեն լի­նե­լու, հու­սով եմ, դա կլի­նի հայ­կա­կան և հա­մա­հայ­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու ու հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նե­լու մեր լա­վա­գույն հնա­րա­վո­րու­թյու­նը:


Երբ այս հի­շո­ղու­թյուն­նե­րի ֆո­նին լսում եմ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու նրա նա­խա­րար­նե­րի ման­կա­միտ ե­լույթ­նե­րը՝ ար­դյու­նա­բե­րու­թյա­նը վե­րա­բե­րող թե­մա­նե­րով, մտա­ծում եմ՝ ին­չու՞ են նրանք շա­րու­նա­կում ջուր ծե­ծել, քա­մի ա­նել ու մեր հա­սա­րա­կու­թյա­նը թյու­րի­մա­ցու­թյուն­նե­րի մեջ գցել։ Մի՞­թե այդ մար­դիկ կամ, ի­րենց տեր­մի­նա­բա­նու­թյամբ, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը ու­րիշ ա­նե­լիք չու­նեն, խո­սում են ու խո­սում, ի­րենց ու­ղե­ղին ան­հաս­կա­նա­լի բա­նե­րի մա­սին դա­տո­ղու­թյուն­ներ ա­նում։ Իսկ ժա­մա­նակ­նե­րը փոխ­վել են, ԽՍՀՄ փլու­զու­մից ու նի­կո­լա­կան հե­ղա­փո­խու­թյու­նից բա­ցի աշ­խար­հում շատ բան է փոխ­վել, բազ­մա­թիվ տեխ­նո­լո­գիա­կան հե­ղա­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վել, 30 տա­րում հա­մաշ­խար­հա­յին նոր տեխ­նո­լո­գիա­կան լի­դեր­ներ են ա­ռա­ջա­ցել, ժա­մա­նա­կա­կից տն­տե­սու­թյուն ու ար­դյու­նա­բե­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու հա­մար պետք է հեռ­վից, շատ հեռ­վից գալ, նոր, աշ­խար­հում դեռևս չտեսն­ված ու չլս­ված տեխ­նի­կա ու տեխ­նո­լո­գիա­ներ ստեղ­ծել, այլ ճա­նա­պարհ չկա, այլևս ժա­մա­նակ չու­նենք:


Ճա­պո­նա­ցի­նե­րը, հա­րավ­կո­րեա­ցի­նե­րը և այլք գտան կի­սա­հա­ղորդ­չա­յին բյու­րե­ղի մա­կերևու­թա­յին լից­քե­րը «կա­պե­լու» և ին­վեր­սիոն շեր­տե­րի բա­ցա­սա­կան հետևանք­նե­րը շր­ջան­ցե­լու սե­փա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը, մեզ մոտ դա չս­տաց­վեց ու չէր էլ կա­րող ստաց­վել տար­բեր պատ­ճառ­նե­րով: Նախ, ար­տա­սահ­մա­նյան ըն­կե­րու­թյուն­նե­րում մշակ­ված «ֆիր­մա­յա­կան» լու­ծում­նե­րը հնա­րա­վոր չէր «թխել», ո­րով­հետև դրանք ստեղծ­վում էին ար­տադ­րող գոր­ծա­րան­նե­րում ու պահ­վում յոթ կող­պե­քի տակ՝ որ­պես «նոու հաու­ներ», որ­պես տեխ­նո­լո­գիա­կան գե­րա­գույն գաղտ­նիք­ներ, չէին հրա­պա­րակ­վում ու պա­տեն­տա­վոր­վում: Պե­տու­թյուն­նե­րի կող­մից տեխ­նո­լո­գիա­կան գաղտ­նիք­նե­րի պահ­պան­ման գոր­ծը շատ կարևոր է, այն հա­զա­րա­մյակ­նե­րի պատ­մու­թյուն ու­նի. բրոն­զի, եր­կա­թի, վա­ռո­դի, մե­տաք­սի, թղ­թի, ճե­նա­պա­կու, ա­տո­մա­յին ռում­բի, հե­ռա­խո­սի և շր­ջա­դար­ձա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող մյուս բո­լոր գյու­տե­րի պահ­պա­նու­մը ե­ղել է պե­տու­թյուն­նե­րի գեր­խն­դի­րը: Բայց ա­մեն դեպ­քում դրանք տար­բեր ձևե­րով, լր­տե­սա­կան ճա­նա­պարհ­նե­րով կամ դա­վա­ճա­նու­թյամբ դուրս են բեր­վել ու տա­րած­վել աշ­խար­հով մեկ: ՈՒ­սա­նե­լի է հա­յե­լու գյու­տի պատ­մու­թյու­նը: Հնէա­բան­նե­րը պար­զել են, որ ա­ռա­ջին հա­յե­լին գտն­վել է Թուր­քիա­յի տա­րած­քում, դա ինչ-ինչ տեխ­նո­լո­գիա­նե­րով ո­ղորկ­ված օբ­սի­դիա­նի մի կտոր է ե­ղել: Հնէա­բան­նե­րին պետք է հի­շեց­նել, որ «Թուր­քիա­յի տա­րած­քը» ա­ռա­ջա­ցել է ա­ռա­ջին հա­յե­լին ստեղ­ծող­նե­րի երկ­րից 7 հա­զար տա­րի հե­տո ու, ա­մե­նա­կարևո­րը, այն կա­րող էր ու­նե­նալ միայն ու միայն հայ­կա­կան ծա­գում, ո­րով­հետև օբ­սի­դիա­նը Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հում տա­րած­ված նյու­թե­րից է, ո­րը մշակ­վել ու մշակ­վում է մինչ օրս՝ հայ վար­պետ­նե­րի ձեռ­քով:


«Վեր­նի­սա­ժում» կա­րե­լի է տես­նել հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րով մշակ­ված հիա­նա­լի հու­շան­վեր­ներ, ո­րոնք պատ­րաստ­վում են օբ­սի­դիա­նից: Ի մի­ջի այ­լոց, մեր ան­կա­խու­թյան տա­րի­նե­րին այդ տեխ­նո­լո­գիա­նե­րը զար­գա­ցել ու հա­սել են կա­տա­րե­լու­թյան բարձ­րա­գույն աս­տի­ճա­նի, օբ­սի­դիա­նից հա­յե­լի­ներ այն­տեղ չկան։ Եվ ի­զուր։ Ար­տա­սահ­մա­նյան զբո­սաշր­ջիկ­նե­րին հե­տաքր­քիր կլի­ներ նման հա­յե­լի­ներ ու­նե­նալ ու ի­մա­նալ դրանց հայ­կա­կան ծագ­ման պատ­մու­թյու­նը, դրա մա­սին պատ­մել ի­րենց եր­կր­նե­րում:


Ժա­մա­նա­կա­կից հա­յե­լու գյու­տը վե­րագր­վում է ֆրան­սիա­ցի Ջոն Պե­կա­մին, ում հա­ջող­վեց ա­պա­կու մա­կերևույ­թը ծած­կել կա­պա­րի բա­րակ շեր­տով և ստա­նալ լույ­սի ա­վե­լի լավ անդ­րա­դար­ձում, քան դա ստաց­վում էր օբ­սի­դիա­նից, բրոն­զից, կա­պա­րից կամ ա­նա­գից պատ­րաստ­ված հա­յե­լի­նե­րի մոտ: Նման հա­յե­լի­նե­րի ա­ռա­ջին ար­տադ­րող­նե­րը դար­ձան վե­նե­տիկ­ցի­նե­րը: 1835 թվա­կա­նին գեր­մա­նա­ցի պրո­ֆե­սոր Յուս­տուս ֆոն Լի­բի­խին հա­ջող­վեց կա­պա­րը փո­խա­րի­նել ար­ծա­թի բա­րակ շեր­տով: Հե­րու­նու արևա­յին է­լեկտ­րա­կա­յա­նի հա­յե­լի­նե­րը պատ­ված են ար­ծա­թե անդ­րա­դարձ­նող թա­ղան­թով: Մեր DVH տի­պի կոմ­բի­նաց­ված արևա­յին հա­մա­կար­գե­րում օգ­տա­գործ­վում են ա­լյու­մի­նա­յին հա­յե­լի­ներ, ո­րոնք ու­նեն օ­րի­գի­նալ ու ա­ռայժմ հրա­պա­րակ­ման ոչ են­թա­կա կոն­ստ­րուկ­ցիա­ներ ու պատ­րաստ­ման յու­րա­հա­տուկ տեխ­նո­լո­գիա­ներ: Այ­սօր աշ­խար­հում ար­տադր­վում են կրող և անդ­րա­դարձ­նող տար­բեր նյու­թե­րից պատ­րաստ­ված ան­թիվ-ան­հա­մար տե­սա­կի հա­յե­լի­ներ, այս­տեղ տեխ­նո­լո­գիա­կան ա­ռանձ­նա­կի գաղտ­նիք­ներ կար­ծես թե չեն մնա­ցել, բայց հա­յե­լու շուրջ Վե­նե­տի­կում այլ ի­րադ­րու­թյուն էր ստեղծ­վել: Դո­ժե­րի Հան­րա­պե­տու­թյու­նում (դո­ժը Վե­նե­տի­կյան Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րի տիտ­ղոսն է, դո­ժե­րը ու­նեին սահ­մա­նա­փակ իշ­խա­նու­թյուն, ին­չով և, իմ կար­ծի­քով, պայ­մա­նա­վոր­ված է ե­ղել նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի բար­գա­վա­ճումն ու ե­կամ­տա­բեր բիզ­նես­նե­րի կազ­մա­կեր­պու­մը երկ­րի ներ­սում՝ 1100 տա­րի շա­րու­նակ-Վ.Հ.) 1407 թվին վե­նե­տիկ­ցի Դան­զի­լո դել Գալ­լո եղ­բայր­նե­րը ֆլա­մանդ­ցի­նե­րից գնե­ցին հա­յե­լու պատ­րաստ­ման ար­տո­նա­գի­րը և խս­տա­գույն մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­ցին այդ տեխ­նո­լո­գիա­նե­րը երկ­րից դուրս չտա­նե­լու հա­մար: 1454 թվին Վե­նե­տի­կյան Հան­րա­պե­տու­թյու­նում հա­տուկ հրա­ման ար­ձակ­վեց, ո­րով հա­յե­լա­գործ­նե­րին ար­գել­վում էր լքել երկ­րի տա­րած­քը իսկ նրանց, ով­քեր ար­դեն հե­ռա­ցել էին երկ­րից, ստի­պում էին վե­րա­դառ­նալ՝ հա­րա­զատ­նե­րի նկատ­մամբ խիստ պա­տիժ կի­րա­ռե­լու պար­տադ­րան­քով, հրա­մա­նին չեն­թարկ­վող­նե­րի հետևից մար­դաս­պան­ներ էին ու­ղար­կում: Ար­դյուն­քում հա­ջող­վեց ե­րեք դար շա­րու­նակ պահ­պա­նել հա­յե­լի­ներ պատ­րաս­տե­լու տեխ­նո­լո­գիա­կան գաղտ­նիք­նե­րը և դրանց ֆան­տաս­տիկ բարձր գնե­րը: Այդ տա­րի­նե­րին հա­յե­լի ու­նե­նա­լը հա­սու էր միայն մե­ծա­հա­րուստ­նե­րին, մի ողջ կա­րո­ղու­թյուն էր հա­մար­վում: Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում նոր տեխ­նո­լո­գիա­նե­րը սե­փա­կան եր­կր­նե­րում պա­հե­լու հար­ցում շատ բան չի փոխ­վել, գի­տու­թյան ու տեխ­նո­լո­գիա­կան ձեռք­բե­րում­նե­րը տար­բեր մի­ջոց­նե­րով ու օ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րով դառ­նում են պե­տու­թյուն­նե­րի ու հե­ղի­նակ­նե­րի սե­փա­կա­նու­թյու­նը, հաս­տատ­վում են հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի վկա­յա­կան­նե­րով ու պա­տենտ­նե­րով: Բայց դա չի խան­գա­րում, որ նո­րաս­տեղծ տեխ­նո­լո­գիա­նե­րը դուրս գան ստեղ­ծող եր­կր­նե­րից ու հայ­տն­վեն Չի­նաս­տա­նում, Թուր­քիա­յում և «ար­տագ­րող» այլ եր­կր­նե­րում:


ԽՍՀՄ-ում կարգ էր հաս­տատ­ված, որ է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան նոր տեխ­նո­լո­գիա­նե­րին վե­րա­բե­րող գյու­տե­րը պետք է ձևա­կերպ­վեին «Գաղտ­նի» գրի­ֆի տակ: Իմ գյու­տե­րից շա­տե­րը, իմ կամ­քին հա­կա­ռակ, ստա­ցել են հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի վկա­յա­կան­ներ, որ­տեղ նշ­ված են միայն հե­ղի­նակ­նե­րի ա­նուն­նե­րը և ոչ մի բառ բուն գյու­տե­րի վե­րա­բե­րյալ: Այ­դօ­րի­նակ խս­տու­թյուն­նե­րը լուրջ դժ­վա­րու­թյուն­ներ էին ստեղ­ծում գյու­տե­րի հե­ղի­նակ­նե­րի հա­մար հատ­կա­պես ներդ­րում­նե­րի ժա­մա­նակ՝ փաս­տո­րեն սահ­մա­նա­փա­կե­լով դրանց կի­րա­ռու­թյու­նը սե­փա­կան երկ­րում: Է­լեկտ­րոնի­կա­յին վե­րա­բեր­ող ար­տա­սահ­մա­նյան գյու­տե­րը ԽՍՀՄ էին բեր­վում հիմ­նա­կա­նում ԿԳԲ-ի կա­նալ­նե­րով (про­мышл­ен­ный шпио­наж): Պա­տենտ­ներ կամ լի­ցեն­զիա­ներ գնե­լը, ի­րա­վա­կան դաշ­տում գոր­ծե­լը խորթ էին կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը գե­րի մնա­ցած երկ­րի իշ­խա­նա­վոր­նե­րի հա­մար: Պա­տենտ­ներ գնե­լը հազ­վա­գյուտ երևույթ էր դար­ձել, ին­չը չէր ար­վում եր­կու պատ­ճա­ռով.


ա) պա­տենտ գնե­լը թանկ հա­ճույք էր, ա­վե­լի է­ժան էր ստաց­վում, երբ դրանք ձեռք էին բեր­վում լր­տե­սա­կան կա­նալ­նե­րով, փաս­տո­րեն գո­ղու­թյամբ,
բ) գն­ված պա­տենտ­նե­րը ա­ռանձ­նա­կի ար­ժեք չէին կա­րող ու­նե­նալ, ո­րով­հետև դրանց մի­ջո­ցով հնա­րա­վոր չէր վեր­ծա­նել նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի նր­բու­թյուն­ներն ու ար­դյունք ստա­նալ:
Կար ժա­մա­նակ, երբ մեր է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ «թխե­լու» գոր­ծը հա­ջո­ղու­թյամբ էր ստաց­վում, երբ ըն­դօ­րի­նակ­վում էին դիսկ­րետ կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի կոն­ստ­րուկ­տիվ լու­ծում­նե­րը: Ին­տեգ­րալ սխե­մա­նե­րի զար­գա­ցու­մը կտ­րեց կոն­ստ­րուկ­տիվ և տեխ­նո­լո­գիա­կան լու­ծում­նե­րը «թխե­լու» ճա­նա­պար­հը: Ար­դեն Բրեժնևի տա­րի­նե­րին անհ­րա­ժեշ­տու­թյուն էր ա­ռա­ջա­ցել, որ է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան հա­մար պետք էր գտ­նել կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի նա­խագծ­ման ու ար­տադ­րու­թյան կոն­ստ­րուկ­տիվ և տեխ­նո­լո­գիա­կան սե­փա­կան լու­ծում­նե­րը։ Դրանք չե­ղան, չար­վե­ցին, ո­րով­հետև ար­դեն ուշ էր։ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը հա­սել էր տն­տե­սա­կան կո­լապ­սի, երբ օ­րա­կարգ էր մտել բնակ­չու­թյա­նը ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ա­ռար­կա­նե­րով, կա­րա­գով, մսով ու ան­գամ հա­ցով ա­պա­հո­վե­լու խն­դի­րը: ԽՍՀՄ բո­լոր քա­ղաք­նե­րում, հե­տա­գա­յում նաև Մոսկ­վա­յում ու Լե­նինգ­րա­դում լուրջ խն­դիր­ներ էին ա­ռա­ջա­ցել, առևտու­րը կա­տար­վում էր սահ­մա­նա­փա­կում­նե­րով, կտ­րոն­նե­րով ու հա­լու­մաշ ա­նող հեր­թե­րով: Նման պայ­ման­նե­րում ԽՍՀՄ-ը չէր կա­րող, նախ­կի­նի պես, ան­սահ­մա­նա­փակ մի­ջոց­ներ տրա­մադ­րել Է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյա­նը՝ բե­կում մտց­նե­լով ընդ­հա­նուր տն­տե­սու­թյան հա­մար ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող ո­լոր­տի զար­գաց­ման գոր­ծում: Մի այս­պի­սի պատ­մու­թյուն:


1980 թվին տ.գ.թ., իր գյու­տե­րով ԽՍՀՄ-ում հայտ­նի գյու­տա­րար Ռու­բեն Մար­տի­րո­սյա­նի հետ գնա­ցել էինք Նո­վո­սի­բիրսկ, տե­ղի «Վոս­տոկ» ԳԱՄ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Յու­րի Շե­լյու­խի­նի հրա­վե­րով, դա «Պո­զիս­տոր» ԳԱՄ-ից պա­տաս­խան այց էր, ո­րը հետևեց Շե­լյու­խի­նի պատ­վի­րա­կու­թյան կող­մից Ա­բո­վյան կա­տա­րած այ­ցին: Նո­վո­սի­բիրսկ պետք է գնար միա­վոր­ման գլ­խա­վոր տնօ­րեն Է­դիկ Պետ­րո­սյա­նը, բայց այդ ա­ռա­քե­լու­թյու­նը նա թո­ղեց մեզ, որ մենք գնանք ու տես­նենք, թե Նո­վո­սի­բիրս­կում ինչ կա-չկա, ին­չը կա­րող ենք վերց­նել ու ըն­դօ­րի­նա­կել: Ըն­դօ­րի­նա­կե­լու, ու­րիշ­նե­րի տեխ­նո­լո­գիա­նե­րը հաս­կա­նա­լու ու Հա­յաս­տան բե­րե­լու գոր­ծը Պետ­րո­սյա­նը միայն մեզ էր վս­տա­հում, սա յու­րա­հա­տուկ լրա­ցու­ցիչ պար­տա­կա­նու­թյուն էր, ո­րը օգ­տա­կար էր նաև մեր գյու­տե­րը տա­րա­ծե­լու հա­մար: Ե­ղանք «Վոս­տոկ» ԳԱՄ-ի ար­տադ­րա­մա­սե­րում, ծա­նո­թա­ցանք միկ­րոս­խե­մա­նե­րի ու ռազ­մա­կան նշա­նա­կու­թյան սեն­սոր­նե­րի ար­տադ­րու­թյուն­նե­րին, Ա­բո­վյա­նի մա­կար­դա­կին էին, ա­ռանձ­նա­կի տեխ­նո­լո­գիա­կան նո­րու­թյուն­ներ չու­նեին, բո­լորս գտն­վում էինք տեխ­նո­լո­գիա­կան նույն մա­կար­դա­կի վրա և դա ԽՍՀՄ-ում աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման գլ­խա­վոր թե­րու­թյուն­նե­րից էր, երբ ա­մեն ինչ ստան­դար­տաց­վում և ու­նի­ֆի­կա­ցիա­յի էր են­թարկ­վում՝ փաս­տո­րեն ար­գե­լե­լով ու ար­գե­լա­փա­կե­լով նոր, ֆիր­մա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի մշա­կումն ու կի­րա­ռու­թյու­նը: Նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ստեղծ­ման գոր­ծը ԽՍՀՄ-ում դր­ված էր Գոր­կի քա­ղա­քի «НИИ тех­но­ло­гии и ор­га­ни­за­ции про­из­во­д­ства» կամ «НИИТОП» միա­վոր­ման վրա։ Ի՞նչ կա­րող էր ա­նել ար­տադ­րու­թյու­նից կտր­ված այդ ինս­տի­տու­տը, երբ կի­սա­հա­ղորդ­չա­յին է­լեկտ­րո­նի­կա­յում տեխ­նո­լո­գիա­նե­րը ա­ճում էին օ­րե­րով ու ժա­մե­րով, իսկ մեզ մոտ գոր­ծում էին գի­տու­թյան պլա­նա­վոր­ման ու աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման խոր­հր­դա­յին հին, ի­րենց դարն ապ­րած ձևե­րը։ Պետք էր մտ­նել նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ստեղծ­ման դի­նա­միկ պրո­ցես­նե­րի մեջ, փոր­ձել մր­ցա­կից եր­կր­նե­րից ա­ռաջ անց­նել, բայց դա չէր խրա­խուս­վում, չէր ար­վում, ո­րով­հետև կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն այս­պես էր թե­լադ­րում. «тихо едешь, дальше будешь»:


Հա­յաս­տա­նից ե­կած հյու­րե­րիս հա­մար Շե­լյու­խի­նը լավ ըն­դու­նե­լու­թյուն էր կազ­մա­կեր­պել, ցան­կա­նում էր ար­ժա­նի պա­տաս­խան տալ Պետ­րո­սյա­նի կազ­մա­կեր­պած փա­ռա­վոր ըն­դու­նե­լու­թյա­նը: Նո­վո­սի­բիրս­կյան այ­ցից եր­կու ու­շագ­րավ բան մնաց իմ հի­շո­ղու­թյան մեջ: Մեկն այս­պի­սին էր. միա­վոր­ման փոխտ­նօ­րե­նը մեզ տա­րավ իր ա­մա­ռա­նո­ցը: Գե­ղե­ցիկ ան­տա­ռում մի փոք­րիկ տնակ էր դա, դի­մա­ցը ե­լա­կի մար­գեր։ Տան­տերն ա­ռա­ջար­կեց փոր­ձել ու գնա­հա­տել իր մշա­կած ե­լա­կի հա­մը։ Ես հա­ճույ­քով ըն­դու­նե­ցի ա­ռա­ջարկն ու մար­գի եր­կա­րու­թյամբ սկ­սե­ցի ա­ռաջ շարժ­վել: Քիչ անց ինձ խնդ­րե­ցին, որ հետ դառ­նամ, ո­րով­հետև մտել էի հարևա­նի տա­րածք: Զար­մա­նա­լին այն էր, որ հարևան­նե­րի հո­ղակ­տոր­նե­րը, ան­գամ մար­գե­րը, միա­ցած էին ի­րար ու ի­րա­րից բա­ժա­նող ոչ մի նշան չկար, սահ­ման­նե­րը բա­ժա­նող մի թել ան­գամ չկար: Հա­յաս­տա­նում այդ­պես չէ, գյու­ղե­րի ու ա­մա­ռա­նոց­նե­րի հո­ղակ­տոր­նե­րը մեզ մոտ ա­ռանձ­նաց­վում են բա­ժա­նա­րար հզոր պա­տե­րով, հիմ­նա­կա­նում քա­րից, որ ի­րա­րից բան-ման չգո­ղա­նան: Երկ­րորդ ան­սո­վոր բանն այն էր, որ Նո­վո­սի­բիրս­կի ռես­տո­րան­նե­րում ու սնն­դի օ­բեկտ­նե­րում 1970 թվից սկ­սած ար­գել­ված էր խո­րո­ված կամ բնա­կան մսից պատ­րաստ­ված այլ ու­տեստ մա­տու­ցե­լը, միայն կոտ­լետ, պել­մեն­ներ կամ ա­ղա­ցած մսից պատ­րաստ­ված այլ ու­տեստ­ներ: Մեզ տա­րան Օբ գե­տի ա­փին կա­ռուց­ված հան­գս­տա­տան ռես­տո­րա­նը:


-Ձեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը մենք չու­նենք, մինչև կյան­քիս վեր­ջը չեմ մո­ռա­նա հայ­կա­կան խա­շի ու խո­րո­վա­ծի հա­մը, մենք ձեզ այ­սօր կոտ­լետ ենք հյու­րա­սի­րե­լու,- և, ա­սես մե­ղան­չե­լով, ա­վե­լաց­րեց,- ա­ռա­ջար­կում եմ օգտ­վել մեր մա­տու­ցո­ղու­հի­նե­րի ծա­ռա­յու­թյուն­նե­րից, ընտ­րեք ով ո­րին ցան­կա­նա, մե­կը 18 տա­րե­կան է, մյու­սը՝ 21:
Կոտ­լե­տը կե­րանք, բայց սի­բիր­ցի ար­տա­կարգ գե­ղե­ցիկ աղ­ջիկ­նե­րի ծա­ռա­յու­թյուն­նե­րից հրա­ժար­վե­ցինք։ Դա հա­րիր չէր մեզ նման հյու­րե­րի հա­մար, տե­ղին չէր լի­նի:
Հե­տա­գա­յում Ռու­բե­նը հի­շում ու ափ­սո­սում էր, որ աղ­ջիկ­նե­րին թո­ղած` կոտ­լետ­նե­րով բա­վա­րար­վե­ցինք, որ դա իր կյան­քում «գոր­ծած ա­մե­նա­մեծ սխալն էր, պետք էր կոտ­լետ­նե­րից հրա­ժար­վել, այն շի­կա­հեր աղ­ջիկն ինձ շատ դուր ե­կավ, կա­րող էի նաև ա­մուս­նա­նալ։ Դե, դու ա­մուս­նա­ցած ես, գե­ղեց­կու­հի կին ու­նես, քեզ դա պետք չէր։ Բայց ինձ պետք էր, կա­րող էի վեր­ջա­պես ա­մուս­նա­նալ»:


Բայց վե­րա­դառ­նանք «Սա­լյուտ» սխե­մա­նե­րի պատ­մու­թյա­նը ու պար­զենք, թե ինչ­պես էր ստաց­վում, որ Մինս­կում կրկ­նա­կի ստու­գում ան­ցած դիոդ­նե­րի մատ­րի­ցա­նե­րի խմ­բա­քա­նակ­նե­րից Ա­բո­վյա­նում 5-10 խո­տան էր ի հայտ գա­լիս: Այդ ան­հա­վա­նա­կան ֆե­նո­մե­նի գաղտ­նի­քը տա­րի­ներ անց ինձ բա­ցա­հայ­տեց Մինսկ-Ա­բո­վյան հա­մա­տեղ չա­փում­ներն ի­րա­կա­նաց­նող խմ­բի ին­ժե­ներ-տեխ­նո­լոգ Ժո­րա Մի­րու­մյա­նը:


-Նա­խօ­րոք վերց­նում էի այդ սխե­մա­նե­րը, դնում միկ­րոս­կո­պի տակ ու բարձր լա­րու­մով դիոդ­նե­րը ծա­կում էի այն­պես, որ բյու­րե­ղի մա­կե­րե­սին այր­ված­քի հետ­քեր չա­ռա­ջա­նա­յին, դրանք դնում էի խա­լա­թիս գր­պանն ու սպա­սում հար­մար պա­հին, որ դրանք փո­խա­րի­նեմ Մինս­կի նոր սխե­մա­նե­րով։ Այդ­պի­սի պա­հե­րը ստեղծ­վում էին, երբ դուրս էինք գա­լիս ծխե­լու ու հետ վե­րա­դառ­նում։ Չափ­ման հա­մար ես նրան տա­լիս էի իմ գր­պա­նի չաշ­խա­տող մատ­րի­ցան, իսկ նո­րը դնում էի խա­լա­թիս գր­պա­նը, մի քա­նի օ­րում կա­րո­ղա­նում էի 5-10 չաշ­խա­տող նմուշ «ստեղ­ծել», այդ ձևը ո­րա­կի գծով միա­վոր­ման գլ­խա­վոր տնօ­րեն Ստե­փան Շի­կա­նյանն էր մտա­ծել, նման դեպ­քե­րում, միշտ ենք օգ­տա­գոր­ծել ու հա­ջո­ղու­թյան հա­սել: Սա խոր­հր­դա­յին բա­ցա­ռիկ ժու­լի­կու­թյան միակ դեպ­քը չէր, այդ­պի­սի մո­տե­ցում­նե­րով հնա­րա­վոր չէր Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում այն­պի­սի է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյուն զար­գաց­նել, ո­րը դառ­նար տնե­սու­թյան ու ընդ­հա­նուր ար­դյու­նա­բե­րու­թյան և գի­տու­թյան ի­րա­կան լո­կո­մո­տի­վը։ Եր­կի­րը կոր­ծա­նում էին ներ­սից՝ մի­րու­մյան­նե­րի ու շի­կա­նյան­նե­րի ձեռ­քե­րով, ա­ռանց Մի­խա­յիլ Գոր­բա­չո­վի օգ­նու­թյան: Վեր­ջերս փո­ղո­ցում հան­դի­պե­ցի Մի­րու­մյան Ժո­րա­յին, կյան­քից դժ­գոհ էր, բո­ղո­քում էր.
-Սո­վե­տի ժա­մա­նակ լավ էլ ապ­րում էինք, Գոր­բա­չո­վի հերն ա­նի­ծեմ, եր­կի­րը քան­դեց։


(շա­րու­նա­կե­լի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 49974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ